«Ոչ ոք չգիտի, թե ինչ նկատի ուներ Թրամփը «միջուկային փորձարկումների» մասին խոսելիս (հավանաբար, նա ինքն էլ չգիտի)։ Բայց նա ԱՄՆ-ի նախագահն է, և նման խոսքերի հետևանքներն անխուսափելի են: Ռուսաստանը ստիպված կլինի ինքնուրույն գնահատել լիարժեք միջուկային փորձարկումներ անցկացնելու նպատակահարմարությունը»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X սոցիալական ցանցի իր անգլալեզու օգտահաշվում:               
 

Սրանից լավ հոտ չի գալիս

Սրանից լավ հոտ չի գալիս
23.06.2025 | 17:11

Մոտս, ինչպես ընդունված է ասել, կոգնիտիվ դիսոնանս է: Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԻՀԿ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթին:

Բացի նրանից, որ դա համարում են Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ, հետն էլ Արցախի հայաթափումն են հիշեցրել, Խոջալուի մասին պատմական կեղծիքը, Բաքվի ու Սումգայիթի հայկական ջարդերը: Չեն մոռացել հիշեցնել Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը, որի մասին բարձրաձայնելու համար Կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ անառակաբարո հալածանքներ են սկսել հենց Հայաստանի իշխանությունները:

Մենակ վերջում չեն գրել, որ Արցախը Հայաստան է և վերջ:

ԱԳՆ-ում տեղյա՞կ են, որ 3 օր առաջ Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում Էրդողանի առաջ «կքանիստ-կռանալ» վարժությունից քննություն էին հանձնում:

Հ.Գ.

Ի դեպ, Ադրբեջանին չեն մեղադրում, այլ իսլամական պետություններին են մեղադրում, որ ստորագրել են Ադրբեջանի ներկայացրած բանաձևի տակ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2577

Մեկնաբանություններ